Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հաճախորդ, տեղեկացնում ենք որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Դատարան դիմելու դեպքում Ձեր և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են:
Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ին: «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսկան համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`

  1. Բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր և Դուք չեք ստացել «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պատասխանը, կամ
  2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ
  3. Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը), կամ
  4. «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս, կամ
  5. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 2-ից առաջ:

Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե`           0010, ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Հեռ.`                (060) 701-111
Էլ. հասցե`      info@fsm.am
Ֆաքս`             (010) 582-421
Կայք`              www.fsm.am

Սիրելի' հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
Դա նշանակում է, որ «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև վեճերը, սակայն կարող է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն խախտել է օրենքի պահանջները:

ՀՀ կենտրոնական բանկ

Հասցե`        0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ`             (010) 592-697
Էլ. հասցե`  chairman@cba.am
Ֆաքս`         (010) 565-496
Կայք`          www.cba.am

Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:

Թարմացվել է 17:46 18/03/2016

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>