Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է նպաստել սեփականատերերի, աշխատակիցների, գործընկերների և ներդրողների ‎ֆինանսական անկախության ապահովմանը` մատուցելով բարձրորակ ներդրումային ծառայություններ: Ընկերությունն իր շահառուների ‎‎ֆինանսական բարեկեցության բարձրացման միջոցով աջակցում է հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը:

Իրականացնելով թափանցիկ ու կանխատեսելի գործունեություն` մենք փորձում ենք աջակցել ՀՀ ‎ֆինանսական շուկայում ներդրումային միջավայրի  զարգացմանը` դրանով իսկ մեր դերակատարումն ունենալով ՀՀ տնտեսության զարգացման գործում:
Ընկերության առաքելության իրականացման նպատակով կարևորում ենք`

  • Ընկերության ‎‎ կայուն ֆինանսական ցուցանիշների ապահովումը,
  • Ընկերության երկարաժամկետ մրցունակության ապահովումը, 
  • ներդրումային ընկերությունների շարքում առաջատար դիրքերի ամրապնդումն ու պահպանումը,
  • աշխատակիցների մասնագիտական գիտելիքների աճը, 
  • Ընկերության գործառույթների հուսալիության, վերահսկելիության և նվազագույն ժամանակատարության ապահովումը:

Թարմացվել է 13:19 02/04/12

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>