Գրանցում և լիցենզավորում

Ընկերությունը ստեղծվել է 1999 թվականին և նույն թվականի ապրիլի 27-ին ստացել է պետական գրանցման վկայական:
Ընկերությունը արտոնագրված է եղել արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեության հետևյալ լիցենզիաներով`

  • ԲԳ 0011 - բրոքերային գործունեության լիցենզիա, տրված 02/02/2001թ.,
  • ՊԳ 0054 - պահառության գործունեության լիցենզիա, տրված 04/03/2005թ.,
  • ՀԿԳ 0061 - հավատարմագրային գործունեության լիցենզիա, տրված 22/11/2006թ.,
  • 33 - արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա, տրված 28/07/2000թ.:

2008 թվականի հունիսի 27-ին Ընկերությունը վերագրանցվել է և վերալիցենզավորվել է հետևյալ լիցենզիայով`

Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա, ՆԸ թիվ 0007:

Սույն լիցենզիայի շրջանակներում մենք մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել արժեթղթերի շուկայում մատուցվող հետևյալ ծառայությունները`

Հիմնական ներդրումային ծառայություններ`

  1. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
  2. Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
  3. Ընկերության հաշվին և անունից արժեթղթերով գործարքների կատարում,
  4. արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում:

Ոչ հիմնական ներդրումային ծառայություններ`

  1. փոխառության տրամադրում հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ,
  2. արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում,
  3. խորհրդատվության տրամադրում ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում,
  4. արտարժույթի դիլերային/բրոքերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացում,
  5. աժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:

2010 թվականի մայիսի 27-ին Ընկերությունը ստացել է ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայագիր: Ստորև կցված է վկայագրի պատճենը:

Էջ 1, էջ 2, էջ 3, էջ 4

Թարմացվել է 09:43 29/09/12

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>