Նորություններ

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկի կայքում հրապարակված 20.09.2022թ.-ի պատասխանատվության միջոց կիրառելու որոշումն ուժի մեջ չէ, քանի որ այն ՏՈՆՏՈՆ ՍՊԸ-ի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարանում:

 

ՀՀ ԿԲ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս
31/10/2023
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
• իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11 %,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %: 
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
02/09/09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված AMTNTNB11ER3 տարբերակիչ ծածկագրով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս մարման ժամկետով, տարեկան 11% եկամտաբերությամբ 5,000 հատ անվանական պարտատոմսերը:

«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
02/03/09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված AMTNTNB11ER3 տարբերակիչ ծածկագրով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային, տարեկան 11 % եկամտաբերությամբ 5,000 հատ անվանական պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը: 

«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
09/01/09

2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:

Անդամակցություն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
09/12/08

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար: Արժեթղթերի հաշվարկային համակարգի կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում
24/09/08

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում, որոնց շնորհվել է TNTNB1 բորսայական հապավումը:

Պարտատոմսերի ծածկագիրը
16/09/08

Սեպտեմբերի 16-ին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերին շնորհել է հետևյալ տարբերակիչ ծածկագիրը` AMTNTNB11ER3:

Ավարտվել է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
12/09/08

«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն հաջողությամբ իրականացրեց իր կողմից թողարկված 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, որն ավարտվեց նախատեսվածից մեկ օր շուտ:

Հաշիվների անվճար սպասարկում
29/08/08

Համաձայն «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի մասնակիցների օգոստոսի 28-ի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման Ընկերության պարտատոմսերի թողարկման շրջանակներում բացված կորպորատիվ արժեթղթերի հաշիվների առաջին տարվա սպասարկումը կիրականացվի անվճար, ինչպես նաև «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին վճարվող պարտատոմսերի փոխանցման հանձնարարագրերի վճարները կկատարվեն Ընկերության հաշվին:

Գրանցվել է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ազդագիրը
25/08/08

Օգոստոսի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը գրանցել է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի թողարկման ազդագիրը: Տեղաբաշխումը սկսվելու է սեպտեմբերի 2-ից և տևելու է 10 աշխատանքային օր: Թողարկվող պարտատոմսերը անվանական ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմսեր են` 12 ամիս ժամկետայնությամբ, 11 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային պարբերականությամբ: Թողարկման ընդհանուր ծավալը 250,000,000 ՀՀ դրամ է` 50000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5000 հատ պարտատոմս: Տեղաբաշխումն իրականացվելու է բաց բաժանորդագրության միջոցով, ընդ որում բաժանորդագրության որևէ սահմանափակում չկա: Բաժանորդագրության գործընթացը մանրամասն ներկայացված է ազդագրի հավելված 1-ում: Պարտատոմսերի թողարկման և ընկերության մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ պարտատոմսերի թողարկման ազդագրից:

«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի թողարկում
15/08/08

Մենք պատրաստվում ենք թողարկել մեր ընկերության պարտատոմսերը որի համար Կենտրոնական բանկ ենք ներկայացրել թողարկման ազդագիր:

«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի վերագրանցում
27/06/08

2008 թվականի հունիսի 27-ին «ՏՈՆՏՈՆ»  ՍՊԸ-ն վերագրանցվել է և վերալիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հետևյալ լիցենզիայով`
Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա, ՆԸ թիվ 0007:

«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
15/11/07

Մենք որպես տեղաբաշխման խմբի (սինդիկատի) անդամ, մասնակցել ենք «ՎԱԼԼԵՏՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացին: 10.5% տարեկան եկամտաբերությամբ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 500,000,000 ՀՀ դրամ, 10,000 հատ, յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Թարմացվել է 10:20 07/11/2023

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>