Մեր առավելությունները

Մեր առավելություններն են`

  • Ընկերության բարձր վարկանիշը, ինչի մասին է վկայում Ընկերության հանդեպ ունեցած վստահության բարձր աստիճանը հաճախորդների և գործընկերների կողմից, Ընկերության կողմից սպասարկվող հաճախորդների քանակի շարունակական ավելացումը, մի շարք բանկերի հետ ունեցած սերտ համագործակցությունը, ներդրումային շուկայում իրականացվող գործառնություններին ակտիվ  մասնակցությունը,
  • գործընկերների ու ներդրողների համար կանխատեսելիությունը և թափանցիկությունը,
  • ֆինանսական շուկայում գործող ներդրումային ընկերությունների շարքում առաջատար դիրքի գրավումը,
  • տաս տարի շարունակ պետական պարտատոմսերի շուկայում ակտիվ գործունեության ծավալումը, ինչն Ընկերությանն ապահովել է այս բնագավառում գործունեության բավականին հարուստ փորձով, հմտությամբ և իրազեկությամբ,
  • կառավարչական որոշումների ընդունման մեխանիզմների պարզությունը և փորձով ապացուցված հուսալիությունը, Ընկերության պարզ կառավարչական կառուցվածքը որոշումների ընդունման գործընթացը դարձնում է առավել արդյունավետ,
  • որոշումների ընդունման ժամանակ այլ ‎ֆինանսական կազմակերպություններից կախվածության բացակայությունը, ինչը Ընկերությանը հնարավորություն է տալիս ավելի արագ կողմնորոշվել  և լինել ավելի ճկուն որոշումների կայացման գործընթացում: Սրան նպաստում է նաև կառավարչական բարդ հիերարխիայի բացակայությունը,
  • Ընկերությունում ձևավորված գործարար մշակույթը, որն իր մեջ ներառում է որոշումների կայացման ժամանակ ռացիոնալ մոտեցման գերակշռումը, ընդհանուր նպատակին ձգտող թիմային ոգին, ինչպես նաև աշխատակիցների իրենց ապագան որոշելու մեջ ազատությունը և անկախությունը:

Թարմացվել է 12:20 11/07/13

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>