Արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխում

Մենք իրականացնում ենք իրավաբանական անձանց կողմից թողարկվող արժեթղթերի երաշխավորված, ինչպես նաև չերաշխավորված տեղաբաշխում:
Երաշխավորված տեղաբաշխման դեպքում տեղաբաշխողը (Ընկերությունը) երաշխավորում է արժեթղթերի թողարկման ողջ ծավալի տեղաբաշխումը առաջնային շուկայում, իսկ չերաշխավորված տեղաբաշխման դեպքում տեղաբաշխողը (Ընկերությունը) պարտավորվում է գործադրել լավագույն ջանքեր` արժեթղթերի թողարկման ողջ ծավալը առաջնային շուկայում տեղաբաշխելու նպատակով, բայց չի երաշխավորում թողարկվող արժեթղթերի տեղաբաշխումը առաջնային շուկայում:

Մենք իրականացնում ենք նաև արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում, մասնավորապես`

  • արժեթղթերի թողարկման պայմանների, շրջանառության, տեղաբաշխման և մարման սպասարկման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • արժեթղթերի ազդագրի պատրաստման հետ կապված խորհրդատվության տրամադրում,
  • արժեթղթերի ազդագրի պատրաստում և գրանցում ՀՀ կենտրոնական բանկում,
  • արժեթղթերի գրանցում «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում,
  • արժեթղթերի շուկայի ստեղծում (մարքեթ-մեյքինգ)` երկրորդային շուկայում արժեթղթերի իրացվելիության ապահովման նպատակով,
  • և այլն:

Թարմացվել է 15:26 29/01/19

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>