Կորպորատիվ կառավարում

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի կորպորատիվ կառավարումը ներառում է Ընկերության գործունեության ընդհանուր կառավարումը և իրականացվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից` Ընկերության գործադիր մարմնի միջոցով: Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի Ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է Ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան վեց ամիս անց:

Գործադիր մարմնի գնահատման հիմնական սկզբունքները

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի գործադիր մարմին պարտականությունները կատարում է տնօրենը: Ընկերության գործադիր մարմնի աշխատանքը գնահատվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից և դրա հիմնական սկզբունքները հիմնված են Հայաստանում գործող  օրենսդրության, Ընկերության որդեգրած ռազմավարության, կանոնադրության և ներքին կանոնակարգերի վրա:

Մասնակիցների ընդհանուր ժողովը վերահսկում և գնահատում է գործադիր մարմնի աշխատանքը, ներքին աուդիտի և վերահսկողության ծառայության և հաշվապահության կողմից ստացվող զեկույցների և հաշվետվությունների, ինչպես նաև արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա:

Գործադիր մարմնի աշխատանքը ներառում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը, ռիսկերի կառավարման նպատակով որոշումների ընդունում, ընթացիկ և ֆինանսական գործունեության արդյունավետության հսկումը, ներքին աուդիտի, հաշվապահության և այլ բաժինների վերահսկողություն և աշխատակազմի ղեկավարում:

Թարմացվել է 11:10 28/09/09

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>