Ընդհանուր դրույթներ

Ստորև ներկայացված տեղեկատվությունից բացի հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ:

Ինչպես դառնալ հաճախորդ. մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Եթե դուք ուզում եք դառնալ մեր հաճախորդը, ապա դուք պետք է ներկայանաք մեր գրասենյակ հետևյալ փաստաթղթերով.

Ֆիզիկական անձանց համար`

  • անձնագրի պատճենը (ներկայացնելով բնօրինակը համեմատելու համար),
  • անհրաժեշտության դեպքում` ներկայացնել սոցիալական քարտը և այլ փաստաթղթեր ու տեղեկություններ:

Իրավաբանական անձանց համար`

  • կանոնադրության, պետական ռեգիստրի վկայականի պատճենները (ներկայացնելով բնօրինակները, համեմատելու համար), իսկ անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր ու տեղեկություններ,
  • իրավաբանական անձի լիազորված ներկայացուցիչների ստորագրության նմուշները,
  • իրավաբանական անձի անունից հանձնարարականները ներկայացնելու, ինչպես նաև հաշվետվությունները և քաղվածքները ստանալու իրավասություն ունեցող անձի լիազորությունը հաստատող փաստաթուղթը:

Արժեթղթերի տեսակների, որոնցում կարող են ներդրվել հաճախորդների միջոցները, ինչպես նաև ընդհանրական տեղեկություններ այդ արժեթղթերի և նրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ

Հաճախորդներն իրենց միջոցները կարող են ներդնել հասարակ և արտոնյալ բաժնետոմսերում, պարտատոմսերում, ինչպես նաև ածանցյալ արժեթղթերում:

Հասարակ բաժնետոմսն այն արժեթուղթն է որն իր տիրոջը հավաստում է ընկերության շահույթից շահաբաժնի ձևով մաս ստանալու, ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը: Արտոնյալ բաժնետոմսերը ի տարբերություն հասարակի ընկերության որոշումների ընդունման գործում ձայնի իրավունք չեն տալիս, իսկ շահաբաժինները սահմանվում են կանոնադրությամբ և տրվում են առանց լրացուցիչ որոշման: Ընկերության սնանկացման դեպքում արտոնյալ բաժնետոմսերի դիմաց պարտավորությունների բավարարումն առաջնահերթ է հասարակ բաժնետոմսերինի նկատմամբ:

Պարտատոմսերն արժեթուղթ են որ հավաստում են դրանք տիրապետողի իրավունքը դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի արժեքը կամ գույքային այլ համարժեք, ինչպես նաև ստանալ անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունք:

Ածանցյալ արժեթղթերը ժամկետային կատարմամբ իրավունք և/կամ պարտավորություն հավաստող արժեթղթեր են: Ածանցյալ արժեթղթերի գինը կախված է դրանց հիմքում ընկած ակտիվներից և այն որոշվում է այդ ակտիվների տատանմամբ: Դրանք ավելի ռիսկային են, քանի որ դրանց գների տատանումները ավելի մեծ են քան դրանց հիմքում ընկած ակտիվների տատանումները: Ածանցյալ արժեթղթերի հիմքում ընկած ամենատարածված ակտիվներն են` արժեթղթերը, արժույթները, ապրանքները, տոկոսադրույքները և այլն:

Արժեթղթերում ներդրում կատարելիս հաճախորդը կարող է առնչվել հետևյալ ռիսկերի հետ`

  • գների փոփոխության ռիսկ - հաճախորդի արժեթղթերի արժեքի հնարավոր նվազում,
  • տոկոսադրույքների փոփոխության ռիսկ - հաճախորդի արժեթղթերի շահութաբերության հնարավոր նվազում,
  • իրացվելիության ռիսկ - արժեթուղթը ցանկացած պահին վաճառելու անհնարինություն կամ դժվարություն,
  • սնանկության ռիսկ - արժեթուղթը թողարկողի հնարավոր անվճարունակություն,
  • արտարժութային ռիսկ - փոխանակային կուրսի տատանումներից հնարավոր կորուստներ,
  • և այլն:

Հաճախորդի կողմից և հաճախորդին վճարումներ կատարելու պայմանների, եղանակների և ժամկետների վերաբերյալ

Հաճախորդի կողմից և հաճախորդին վճարումներ կատարելու պայմանները, եղանակները և ժամկետները սահմանվում են Ընկերության և հաճախորդի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով, Ընկերության սակագներով և ներքին կանոնակարգերով:

Հաճախորդների հետ կապի իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ

Հաճախորդների հետ կապն իրականացվում է պայմանագրում նշված հասցեներով, ֆաքսի, էլեկտրոնային կապի միջոցով, ընդ որում էլեկտրոնային կապի միջոցով հանձնարարականների փոխանցումն իրականացվում է հաճախորդի հետ կնքված պայմանագրին կից կոդավորմանը համապատասխան:

Կնքված պայմանագրերի դադարեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադարձման կարգի վերաբերյալ

Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` ներդրումային ծառայություններ մատուցող անձին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Այս իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:

Շահերի բախման քաղաքականության վերաբերյալ

Ընկերությունը, գիտակցելով շահերի բախման կանխարգելման կարևորությունը, իրականացնում է համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են ընկերության, նրա սեփականատերերի, ղեկավարների և աշխատակիցների շահերի պաշտպանությանը: Ընկերությունը շահերի բախումից խուսափելու նպատակով իր աշխատակիցների համար սահմանել է որոշակի կանոններ և նորմեր, որոնք սահմանված են Ընկերության շահերի բախման կանխարգելման և կարգավորման միջոցառումների կարգում, որը մշակված է ՀՀ օրենսդրությանը համաձայն:

Ծառայությունների մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`           (37410) 20 38 15
                                                                        (37412) 20 38 15

Թարմացվել է 12:27 20/05/2017

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>

Նորություններ

Բանկեր՝ դանդաղ, բայց հաստատուն վերականգնում

19.07.17

Հայաստանի բանկային համակարգը 2017թ. առաջին կիսամյակում արձանագրել է հիմնական ֆինանսական ցուցանիշների ոչ այնքան զգալի, սակայն դրական դինամիկա:

կարդալ ավելին >>

2018-ին շրջանառության մեջ կներդրվեն նոր սերնդի թղթադրամներ

12.07.17

2018-ին շրջանառության մեջ կներդրվեն նոր սերնդի թղթադրամներ

 

կարդալ ավելին >>

Ուռաաա՜, մենք դարձանք չափահաս

19.05.17

2017թ.-ի ապրիլի 27-ին լրացավ ՏՈՆՏՈՆ ՍՊԸ-ի 18 ամյակը:

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը

02.09.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:

 

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը

02.03.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը: 

կարդալ ավելին >>