Արժեթղթերի պահառություն

Արժեթղթերի պահառությունը արժեթղթերի պահպանության և արժեթղթերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների հաշվառման և փոխանցման գործունեություն է:

Մենք արժեթղթերի պահառություն ենք իրականացնում հետևյալ արժեթղթերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության, ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերի և կորպորատիվ արժեթղթերի:

Մենք առաջարկում ենք հետևյալ պահառուական ծառայությունները`

  1. հաճախորդի արժեթղթերի հաշիվ բացելը և վարելը՝ գրանցելով այդ հաշվի հետ կապված յուրաքանչյուր գործարքի ժամկետն ու էական պայմանները,
  2. հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցումը,
  3. հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը,
  4. արժեթղթերից բխող իրավունքների իրականացման նպատակով թողարկողի կամ այլ պահառուի կողմից հաճախորդին, ինչպես նաև հաճախորդի կողմից թողարկողին կամ այլ պահառուին տեղեկությունների և փաստաթղթերի փոխանցումը,
  5. արժեթղթերի նկատմամբ և արժեթղթերից բխող սեփականության և այլ գույքային իրավունքները հաշվառելու, այդ իրավունքներն ամրագրելու, փոխանցելու, դադարեցնելու և այլ գործառնությունները գրանցելու հետ կապված այլ ծառայություններ:

Այս ծառայությունը մատուցվում է հաճախորդի և ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա: Հաճախորդը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Արժեթղթերի պահառության ծառայության մատուցման ժամկետը սահմանվում է ծառայությունների մատուցման պայմանագրով:

Կորպորատիվ արժեթղթերի դեպքում հաճախորդից և/կամ վերջինիս լիազորված ներկայացուցչից հանձնարարականները ընդունվում են գործառնական օրվա ընթացքում (յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 14:00-ը): Ժամը 14:00-ից հետո ընդունված հանձնարարականները ենթակա են կատարման հաջորդ գործառնական օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Օտարերկրյա արժեթղթերով գործառնությունների իրականացման նպատակով տրվող հանձնարարականների ընդունման ժամկետները սահմանվում են օտարերկրյա պահառուի հետ կնքված պայմանագրով:

Պետական արժեթղթերի դեպքում Ընկերությունը հաճախորդից կարող է ընդունել տվյալ օրը կատարվող հանձնարարականները յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:30-ից մինջև 16:00: Հանձնարարականները կատարվում են դրանցում նշված օրը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանձնարարականի ներկայացման օրը: Եթե Ընկերությունը չի կարող կատարել հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականը դրանում նշված օրը կամ ներկայացման օրը, նա վերադարձնում է հաճախորդին հանձնարարականը առանց կատարման` նշելով մերժման պատճառը:

Թարմացվել է 14:00 28/09/09

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>

Նորություններ

Բանկեր՝ դանդաղ, բայց հաստատուն վերականգնում

19.07.17

Հայաստանի բանկային համակարգը 2017թ. առաջին կիսամյակում արձանագրել է հիմնական ֆինանսական ցուցանիշների ոչ այնքան զգալի, սակայն դրական դինամիկա:

կարդալ ավելին >>

2018-ին շրջանառության մեջ կներդրվեն նոր սերնդի թղթադրամներ

12.07.17

2018-ին շրջանառության մեջ կներդրվեն նոր սերնդի թղթադրամներ

 

կարդալ ավելին >>

Ուռաաա՜, մենք դարձանք չափահաս

19.05.17

2017թ.-ի ապրիլի 27-ին լրացավ ՏՈՆՏՈՆ ՍՊԸ-ի 18 ամյակը:

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը

02.09.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:

 

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը

02.03.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը: 

կարդալ ավելին >>