Գրանցվել է <<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի ազդագիրը

Օգոստոսի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը գրանցել է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի թողարկման ազդագիրը: Տեղաբաշխումը սկսվելու է սեպտեմբերի 2-ից և տևելու է 10 աշխատանքային օր: Թողարկվող պարտատոմսերը անվանական ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմսեր են` 12 ամիս ժամկետայնությամբ, 11 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային պարբերականությամբ: Թողարկման ընդհանուր ծավալը 250,000,000 ՀՀ դրամ է` 50000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5000 հատ պարտատոմս: Տեղաբաշխումն իրականացվելու է բաց բաժանորդագրության միջոցով, ընդ որում բաժանորդագրության որևէ սահմանափակում չկա: Բաժանորդագրության գործընթացը մանրամասն ներկայացված է ազդագրի հավելված 1-ում: Պարտատոմսերի թողարկման և ընկերության մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ պարտատոմսերի թողարկման ազդագրից:

Updated:  25.08.2008

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>